«Իշխանական քարոզչամեքենան ահասարսուռ վերնագրերով աղաղակում է, թե «Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել երկիրը». ներկայացնում եմ իրականությունը». Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրում է. «Իշխանական քարոզչամեքենան ահասարսուռ վերնագրերով աղաղակում է, թե «Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել երկիրը»։ Իսկ հիմա ներկայացնում եմ իրականությունը։

Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։ Սա է ամբողջ պատմությունը։ Երբ օդանավակայանում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ որ բան պետք է ճշտեն՝ Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ և եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից և վերադառնում է տուն։

Ես հասկանում եմ, որ իշխանական ԶԼՄ-ն այսօրվա Հայաստանում ամեն բան գրելու ինդուլգենցիա ունեն, բայց կան բաներ, որ իսկապես անթույլատրելի են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930