Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 9-ին պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության X սոցիալական հարթակի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում հունիսի 10-ին նախատեսված են Ջեյհուն Բայրամովի հանդիպումները Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգիի և այլ պաշտոնատար անձանց հետ։

Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության օրակարգին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին առնչվող թեմաներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930