Հույս ունենք, որ ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա. Լեբեդև

Հույս ունենք, որ իրավիճակը կկայունանա Հայաստանում, որտեղ հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

«Հուսանք, որ իրավիճակը Հայաստանում կկայունանա: Ընտրություններն անցել են բարդ պայմաններում, ԱՊՀ դիտորդական առաքելությունը նույնպես տեսել է այն, ինչ տեղի էր ունենում մինչև քվեարկության սկիզբը: Բայց ընդհանուր առմամբ մեր առաքելությունն արձանագրել է, որ ընտրատեղամասերում ամեն ինչ նորմալ էր»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930