Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ կրկին ակնարկելով նախապայմանների մասին

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ կրկին ակնարկելով նախապայմանների մասին, որում ասված է։

«Մենք ուրախ ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ և հանգիստ միջավայրում։

Հույս ունենք, որ հետընտրական շրջանում Հայաստանն ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը՝ հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա, ինչպես դա արել է մինչ օրս»,- «Թուրքիան այսօր» լրատվական ալիքի փոխանցմամբ՝ ասված  է հայտարարության մեջ։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930