Օմարի լեռնանցքում երկու ադրբեջանցի զինծառայող ձորն են ընկել
Օմարի լեռնանցքում երկու ադրբեջանցի զինծառայող ձորն են ընկել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Միջադեպը տեղի է ունեցել Արցախում՝ Քարվաճառից ոչ հեռում:
Զինծառայողներ Ռաջաբ Մանսիմլին և Իլյաս Օսմանովը ձորն են ընկել սառցակալած հատվածում, ինչի հետևանքով Մանսիմլին մահացել է, մյուս զինծառայողին հաջողվել է փրկել:

