Եվ հիմա մեր ժողովուրդը կանգնած է իր պետական անկախությունը իրավամբ վերահաստատելու պատմական անհրաժեշտության առջև. Խոսրով Հարությունյան
Խոսրով Հարությունյանը գրում է. «Մենք` հայերս, մ.թ. 301թ-ին մոլորակի վրա առաջինը ընդունեցինք Քրիստոնեությունը որպես պետական կրոն։ 451 թ-ին Ավարայրի ճակատամարտում հայերը գիտակցված պաշտպանեցինք իրենց քրիստոնեական ընտրությունը։
Առանց սխալվելու հավանականության կարող ենք պնդել, որ Ավարայրը՝ մեր երկրորդ Դարձն էր։
Մեր նախնիները պատվով կատարեցին իրենց պատմական առսքելությունը։
1991թ սեպտեմբերի 21- ին մենք հռչակեցինք մեր անկախությունը։ Պատմական այդ որոշումը մենք կայացրել ենք ԽՍՀՄ փլուզման պայմաններում։ Անկախությանը մեր սերունդը չի հասել կենաց մահու պայքարի գնով, ինչպես շատ ժողովուրդներ։
Եվ հիմա մեր ժողովուրդը կանգնած է իր պետական անկախությունը իրավամբ վերահաստատելու պատմական անհրաժեշտության առջեվ։
Այդ իմաստավորված որոշումը մենք պետք է կայացնենք առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
Ուստի այդ ընտրություններին մասնակցելը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարքն է, իսկ ընդդիմության օգտին քվեարկելը՝ յուրաքանչյուրիս պատմական առաքելությունը»։



