ՌԴ ԿԸՀ անդամները կմասնակցեն ՀՀ ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելությանը

ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ Պավել Անդրեևը և Լյուդմիլա Մարկինան դիտորդներ կլինեն Հայաստանի ընտրություններում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԿԸՀ-ն։

«Պավել Անդրեևը, Լյուդմիլա Մարկինան, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները կմասնակցեն Հայաստանի ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությանը»,-ասված է MAX հարթակում ՌԴ ԿԸՀ-ի ալիքի հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ օտարերկրյա փորձագետներից բացի ընտրությունների ընթացքին կհետևեն նաև տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են նաև, որ Հայաստանի ԿԸՀ կայքում կարողացել են քվեարկել արտերկրում գործուղման մեջ գտնվող 265 դիվանագիտական ներկայացուցչություններ և զինծառայողներ։

Առցանց քվեարկությունը մեկնարկել էր ընտրությունների օրվանից 9 օր առաջ և տևել է երեք օր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930