Թուրքիան և ՌԴ-ն բանակցում են գազի պայմանագրի երկարաձգման շուրջ

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայարքթարը հայտնել է, որ Թուրքիայի պետական սեփականություն համարվող «BOTAŞ» խոշոր նավթագազային ընկերությունը և ռուսական խոշորագույն էներգետիկ «Գազպրոմ» ընկերությունը բանակցություններ են վարում պայմանագրերի երկարաձգման շուրջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև բնական գազի մատակարարման գործող համաձայնագրերի ժամկետը լրանալու է 2026-ի տարեվերջին ոը անցյալ տարի Թուրքիան ևս մեկ տարով երկարաձգել էր «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» խողովակաշարերով գազի գնումների պայմանագրերը։

Բայարքթարը նշել է, որ դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել պայմանագրի ժամկետների ու գազի ծավալների վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930