Եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում, բայց մեր երկրին հուզող հարցերը չենք կարող չբարձրաձայնել. Եկեղեցին միասնական է և միակամ. Գարեգին 2-րդ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանն անդրադարձել է մի շատ կարևոր հարցի՝ ո՞րն է համարվում քաղաքականությամբ զբաղվել և եկեղեցին այնտեղ գործ չունի, և որտեղ եկեղեցին պարտավոր է լինել:

«Եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում, քաղաքականությամբ զբաղվում են կուսակցությունները: Եկեղեցին համայն ազգի հոգևոր կառույցն է, հաստատությունը, և որևէ մի կուսակցության հովանավոր լինել, նրանց գործընթացների մեջ ներգրավվել, կնշանակի՝ դադարել լինել համայն հայության եկեղեցի: Կուսակցությունների բոլոր անդամները հայ եկեղեցու զավակներ են, և եկեղեցին, կրկնում եմ, երբեք քաղաքականության մեջ ներգրավված չէ:

Սակայն մեր երկրին, մեր ժողովրդին հուզող հարցերի, խնդիրների առնչությամբ, որոնք հանրային հնչեղություն են ստացել, և վտանգաշատ իրավիճակների առջև կարող են կանգնեցնել մեր ժողովրդին, եկեղեցին առաջնային պարտականություն ունի այդ հարցերի առնչությամբ իր խոսքը հնչեցնել, իր դիրքորոշումն արտահայտել՝ ի պաշտպանություն մեր հայրենիքի շահերի»,- նշել է Վեհափառը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930