Խուզարկություն է իրականացվում լրագրող Նաիրի Հոխիկյանի տանը
Լրագրող, հանրային ընդդիմադիր գործիչ Նաիրի Հոխիկյանի տունը խուզարկվում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ»,- հայտնել են ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Նաիրի Հոխիկյանը հայտնել էր, որ Նորակերտում գտնվող իր տան վրա հարձակում է եղել, հարվածներ են հասցրել դեմքին, գլխին։ Վստահ էր, որ դա ՔՊ-ի կողմից ուղղորդված գործողություն է եղել։



