Թրամփը կմասնակցի Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ նախատեսում է մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը կայանալու է հուլիսին Անկարայում։ Այդ մասին հայտնել է «Middle East Eye» (MEE) լրատվական առցանց հարթակը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշենք, որ հեռախոսզրույցը տեղի է ունեցել մայիսի 20-ին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն էլ նշել է, որ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցների ընթացքում նա չի ակնարկել, որ չի մասնակցելու գագաթնաժողովին։

Լրատվական հարթակը նշել է, որ Թրամփի մասնակցության լուրից հետո եվրոպացի պաշտոնյաները սկսել են շատ ավելի մեծ նշանակություն տալ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, իսկ «MEE»-ին տված հարցազրույցում եվրոպացի պաշտոնյաներից մեկը մեկնաբանել է, որ եթե նա գա, կարող է քաոս և վեճ լինել, բայց եթե նա չգա, դա չափազանց կործանարար կլինի դաշինքի ապագայի համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930