Շատ հավասարակշռված տեքստ է․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ առաջնորդներից ստացած առաջարկի մասին

ԵԱՏՄ առաջնորդների ընդունած հայտարարությունը՝ Հայաստանում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, շատ հավասարակշռված էր։ Այսօր Գեղարքունիքում նախընտրական քարոզարշավի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իզվեստիա» թերթի լրագրողի հարցին։

«Նշանակում է՝ նրանք աջակցում են Հայաստանում հանրաքվե անցկացնելու մտքին, բայց քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել ԵՄ՝ լիիրավ անդամ դառնալու համար, այդ հանրաքվեն հիմնավոր չէ»,- ասաց Փաշինյանը։
Հավելեց, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել են նաև ընթացիկ հարցերն ու դրական տպավորություն ունի։

Նա նաև անդրադարձավ ԵԱՏՄ-ի կողմից կիրառվող սահմանափակումներին։

«Ինձ թվում է՝ սխալ քայլեր են, տրամադրում են մարդկանց ԵԱՏՄ-ի դեմ։ Իսկ ինձ համար՝ իբրև ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյայի, դա խնդիր է»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է «Ռոսելխոզնադզորի» արձանագրած խախտումներին՝ Փաշինյանը հավելեց՝ առանձին ընկերություններ կարող են խնդիրներ ունենալ, բայց, ընդհանուր առմամբ, ըստ նրա՝ Հայաստանը շարունակում է լավացնել որակի նկատմամբ վերահսկողությունը։

Հիշեցնենք` մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։

Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:

Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից սահմանափակել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը, մայիսի 22-ից` ծաղիկների ներկրումը։

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարեց, որ Հայաստանից պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումը ՌԴ–ի գնաճի վրա ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքով` Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930