«Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» հոդվածով զինվորի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Հունիսի 2-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ հունիսի 2-ին ժամը 00:10-ի սահմաններում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին:



