Դատապարտում ենք և կոչ ենք անում անհանդուրժող լինել գրող Նաիրի Հոխիկյանի դեմ հարձակումը. «Ակն ընդ ական»
Դատապարտում ենք և կոչ ենք անում անհանդուրժող լինել գրող Նաիրի Հոխիկյանի դեմ հարձակումը
Մայիսի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու անդամ հարձակվել են գրող և հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի վրա, հայհոյել, հարվածել նրան, փորձել ներխուժել նրա տուն և առևանգել։
Այնուհետև նրանք դիմել են ոստիկանություն սուտ մատնություն տվել՝ պնդելով, թե հենց ինքն է հարձակվել իրենց վրա։
«Ակն ընդ ականը» խստորեն դատապարտում է գրողի նկատմամբ իրականացված այս խուլիգանական հարձակումը և այն դիտարկում ոչ միայն որպես խոսքի ազատության, այլև ստեղծագործական ազատության դեմ ոտնձգություն, հատկապես հաշվի առնելով, որ հաջորդ օրը՝ հունիսի 1-ին, նախատեսված է Հոխիկյանի առաջին վեպի՝ Արցախի մասին «35»-ի գրքի շնորհանդեսը։
Կոչ ենք անում ստեղծագործողներին, մշակութային գործիչներին և իրավապաշտպաններին հստակ ու հրապարակային գնահատական տալ այս միջադեպին և դատապարտել գրողի նկատմամբ բռնությունը։
Իրավապահ մարմիններին կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն հետևողականություն գործի ամբողջական բացահայտման հարցում, իրավական գնահատական տալ կատարվածին, ապահովել մեղավորների պատասխանատվությունը և երաշխավորել Նաիրի Հոխիկյանի անվտանգությունը՝ կանխելով նրա նկատմամբ հնարավոր հետագա ոտնձգությունները։
Գրողի վրա հարձակվողների ճանապարհը գրողի ծոցն է:
«Ակն ընդ ական»



