Գալուստ Սահակյանը՝ օֆշորային սկանդալի, Սյունիքի նոր մարզպետի և ՎՊ հաշվետվության մասին

«Առաջիկայում հնարավոր պաշտոնանկություններ չեմ դիտարկում, առավել ևս ամռանը քաղաքական պրոցեսները, կարծես թե, ոչ ընդգծված են լինում»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հաղորդում է galatv.am-ը:

Հարցին, թե արդյոք ՀՀ վարչապետի հետ կապված օֆշորային սկանդալը առիթ չէ, որպեսզի ՀՀ վարչապետը պաշտոնանկ արվի, ի պատասխան Գալուստ Սահակյանն ասել է, որ ցանկացած վարչապետի դեպքում հենց առաջին օրվանից շարունակ հնչում է պաշտոնանկության հարցը, հետո նորից լռում են:

Ըստ Սահակյանի` դա հայկական սցենար է դարձել, և նա չի կարծում, որ վարչապետի փոփոխություն կլինի:

Խոսելով Վերահսկիչ պալատի հաշվետվության մասին` Գալուստ Սահակյանն ասել է, որ իրենք քննարկումներին ծանոթացել են և կարծում է, որ հաշվետվության մեջ ՎՊ-ն ռիսկային շատ գոտիներ է մատնանշում` հիմնականում երկու ուղղություններով: Կառավարությունն էլ, բնականաբար, իր տեսակետը պետք է ներկայացնի:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` ՎՊ-ի հաշվետվության ԱԺ-ի քննարկումները բավականին լուրջ իրողություն են և լուրջ հետևանքներ կունենան:

«Երբ նման բան ենք ասում, միշտ մտածում են, որ ինչ-որ մեկին պիտի սպանեն, գործից հանեն: Նման երևույթներ չպետք է լինեն, ըստ էության, դեռևս ԱԺ քննարկումների առումով որևէ քաղաքական թիմ ամբողջական կարծիք չի ներկայացրել, քանի որ քննարկումները դեռ շարունակվում են»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Ինչ վերաբերվում է Սյունիքի մարզպետ նշանակելուն, Սահակյանն ասել է, որ Կառավարությունը երբ նպատակահարմար գտնի, այն ժամանակ էլ կներկայացնի նոր մարզպետին:

Մանրամասները՝ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս