Հայաստանի ԵՄ անդամակցության նախապատրաստումը ռիսկեր է պարունակում․ ԵԱՏՄ ղեկավարները զգուշացրին Հայաստանի համար ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավորության մասին
Այսօր ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ԵԱՏՄ 4 ղեկավարները Հայաստանի Հանրապետության ԵԱՏՄ անդամակցության և եմ մերձեցման օրակարգի վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ ՌԴ նախագահի օգնական Յուրի ուշակովի խոսքով, հայտարարությունը փոխանցվել է նիստին մասնակցող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Հայտարարությանը կարող եք ծանոթանալ ստորև․
«Մենք՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Նախագահներս,
հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գործողությունները՝ ուղղված Եվրոպական միությանն անդամակցելուն, այդ թվում՝ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միության անդամակցության գործընթացը սկսելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը և Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից այն ստորագրելը, ինչպես նաև Եվրոպական միության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության եվրոպական ձգտումների հաստատումը, որն արտահայտվել է 2026 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստան – Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագրում,
նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար զգալի ռիսկերը, որոնք առաջանում են Եվրոպական միությանն անդամակցելուն Հայաստանի Հանրապետության նախապատրաստմամբ, ինչպես նաև դրա հետ կապված՝ Միության անդամ պետություններին հասցվող վնասի կանխարգելման անհրաժեշտությունը.
Ընդունեցինք որոշում այն մասին, որ Բելառուսի Հանրապետությունից, Ղազախստանի Հանրապետությունից, Ղրղզական Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին կզեկուցեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին։
Կիսում ենք այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս սեղմ վերջնաժամկետներում անցկացնել համազգային հանրաքվե՝ Եվրոպական միությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու վերաբերյալ»



