Հունգարիայում Թրամփի աջակցող գրառումները չաշխատեցին, փաստ չէ, որ կաշխատեն  Հայաստանում, նույնիսկ, եթե «նրանց մոտ ստացվի», պատմությունը դրանով չի ավարտվի․ Մարկեդոնով

Ռուսաստանցի կովկասագետ, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն իր թելեգրամյան ալիքում անդրադարձել է հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային աջակցությանը Նիկոլ Փաշինյանին»։

Նա դա որակել է՝ որպես քաղաքական «խոշոր տրամաչափի» հրետանիների մասնակցություն գործընթացում։ Մարկեդոնովի որակմամբ, Մարկո Ռուբիոյի՝ երևանյան օդանավակայանային կարճատև այցից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Նիկոլ Փաշինյանին և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում աջակցելու մասին, ինչը, բնականաբար, ռուս մեկնաբաններն Ամերիկայի նախագահի այս դիմումը «Truth Social» սոցիալական ցանցում արձանագրեցին որպես Հայաստանի իշխանությունների՝ դեպի Արևմուտք աշխարհաքաղաքական շրջադարձի ևս մեկ ապացույց։

«Առաջին՝ Թրամփն ասում է, որ Նիկոլ [Վովայի] Փաշինյանը «լիովին կիսում է» իր «տեսլականը Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղության ու բարգավաճման վերաբերյալ»։ Երկրորդ՝ ԱՄՆ նախագահը եզրափակում է, որ Փաշինյանի հաղթանակի դեպքում «մենք՝ Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կբարձրացնենք նախկինում չտեսնված բարձունքների»։

Այս թեզերում ամեն ինչ հրաշալի է։ Բայց կա մի նրբություն։ Ամերիկյան առաջնորդի համար առաջնային պլանում իր տեսլականն ու ԱՄՆ շահերն են։ Հայաստանն ավելի մեծ աշխարհաքաղաքական կտավի մի մաս է՝ նույնիսկ ոչ թե կովկասյան, այլ եվրասիական (Կենտրոնական Ասիան այստեղ հիշատակված չէ գեղեցիկ խոսքի համար)։ Միացյալ Նահանգները ձգտում է այստեղ ամրագրել իր հատուկ՝ արտոնյալ դիրքը։ Այս նպատակին հասնելու համար Հայաստանի ընտրությունները դիտարկվում են՝ որպես բազմաթիվ խնդիրներից մեկը։ Դասախոսներին քաջ հայտնի է այս ձևակերպումը (հատկապես՝ ուսանողների ավարտական թեզերի և կուրսայինների պաշտպանության շրջանում)՝ մեկ նպատակ և 5-10 խնդիր։ Թրամփի և նրա թիմի նպատակը մեկն է՝ կանխել Վաշինգտոնի կողմից չարտոնված ցանկացած ինտեգրացիոն կոնֆիգուրացիա Եվրասիայում։ Խնդիրները շատ են։ Այստեղ և՛ Վրաստանի հետ «կարգավորումն» է, և՛ տխրահռչակ TRIPP-ի իրականացումը (ինչի համար էլ անհրաժեշտ են Փաշինյանի թիմի համար հաջող ընտրություններ Հայաստանում)։ Հստակ է, որ նման հայացքը ոչ թե իրավահավասար ու փոխշահավետ գործընկերության, այլ արտատարածաշրջանային կոնստրուկտորի կողմից ստեղծվող արտաքին խճանկարի համար բեկորի դեր կատարելու հրավեր է»,- նման կարծիք է հայտնել Մարկեդոնովը։

Կարդացեք նաև

Նա նաև գտնում է, որ Ռուսաստանի հանդեպ կարող են լինել բազմաթիվ դժգոհություններ։

«Եվ Ձեր խոնարհ ծառան բազմիցս է գրել, որ չի խրախուսում ո՛չ «գյուղատնտեսական-տնտեսական արգելքները», ո՛չ «գազն անջատելու» սպառնալիքները, ո՛չ էլ «պարազիտության» մասին մշտական հրապարակային կշտամբանքները։ Բայց գազի թեման, ինչպես և Հարավկովկասյան երկաթուղու, «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի, «Յանդեքսի» հետ կապված և շատ այլ թեմաներ, երկար տարիներ եղել են հենց փոխադարձ օգուտի, այլ ոչ թե աշխարհաքաղաքական շախմատային խաղի փազլի մասին։

Առնվազն մինչև 2023 թվականը նմանատիպ փոխադարձ օգուտներ առկա էին նաև անվտանգության ոլորտի համագործակցությունից։ Եթե նույնիսկ այն ձախողվել է ու ճգնաժամի մեջ է հայտնվել, ապա հիվանդությունը պետք է բուժել, այլ ոչ թե «կտրել-դեն նետել գրողի ծոցը»։

Թրամփյան ձևով «ընկերոջ» օգնությունը փաստացի կոչ է՝ հեռացնելու այն, ինչն աշխատում էր՝ փոխարինելով դա ուրվականային «կապույտ թռչունի» (անիրական երազանքի) հետևից վազքով։ Հունգարիայի պարագայում Թրամփի գրառումները չաշխատեցին։ Փաստ չէ, որ կաշխատեն նաև Հայաստանում։ Բայց նույնիսկ, եթե հանկարծ «նրանց մոտ ստացվի», պատմությունը դրանով չի ավարտվի։ Միայն թե դասերը քաղված լինեն»,- նման կարծիք է հայտնել Սերգեյ Մարկեդոնովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031