ՀՀ ԱԳՆ ճշտում է. Ռուսաստանում հայ շինարարին ծեծել և լոմով բռնաբարել են

ՀՀ ԱԳՆ ծանոթ է այն տեղեկությանը, համաձայն որի՝ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում մալուխի գողության համար ձերբակալել, այնուհետև դաժան ծեծի ենթարկել և բռնաբարել են հայազգի շինարարին: Այս մասին հաղորդում է galatv.am-ը:

«Մենք ևս տեղեկություններ ստացել ենք լրատվամիջոցներից, ծանոթ ենք նմանատիպ հրապարակումների և փորձում ենք ճշտել տեղեկությունը, թե արդյո՞ք այն համապատասխանում է իրականությանը, թե ոչ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

Նշենք, որ այս մասին հայտարարել է Սոչիի բնակիչ Մարդիրոս Դեմիրճյանը, համաձայն որի՝ նրա հետ դաժան են վարվել ոստիկանությունում և ստիպել ստորագրել ցանկալի փաստաթղթերի տակ:

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում ստուգումներ են անցկացվում Սոչիի բնակիչ Մարդիրոս Դեմիրճյանի այս հայտարարության հիմքով, որի համաձայն նրան ծեծել, խոշտանգումների է ենթարկել տեղի ոստիկանությունը` պահանջելով խոստովանել օլիմպիական շինտարածքից կատարած գողությունը:

Մարդիրոս Դեմիրճյանին ձերբակալել են հունիսի 12-ին նրա ազգական Սերգեյ Կրբաշյանի հետ: Նրանց խոսքերով` ոստիկանական տեղամասում իրենց սկսել են ծեծել, խոշտանգումների ենթարկել` պահանջելով խոստովանել մալուխի գողությունը:

«Կավկազսկի ուզել» կայքին տված հարցազրույցի ժամանակ Դեմիրճյանն ասել է, որ մի քանի ժամ ծեծելուց հետո ոստիկանները երկաթե լոմով բռնաբարել են իրեն, որից հետո նա համաձայնել է ստորագրել ցանկացած ցուցմունք:

Մանրամասները՝ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս