Բաժիններ՝

Նեթանյահուն հիվանդանոց այցելելուց հետո ժամանել է դատարան՝ կոռուպցիոն գործերով

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 25-ին այցելել է Երուսաղեմի «Հադասա Էյն-Քերեմ» հիվանդանոցի ատամնաբույժին, իսկ այժմ գտնվում է դատարանում։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակից։

«Երեկ Նեթանյահուն եղել է «Հադասա Էյն-Քերեմ»-ում՝ ատամնաբույժի մոտ։ Կարող եմ հաստատել, որ նա եղել է ատամնաբուժարանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։ «Վարչապետն այժմ դատարանում է»,- հավելել է նա։

Ապրիլին Նեթանյահուի գրասենյակը հրապարակել էր նրա առողջական վիճակի մասին տարեկան հաշվետվությունը։ Տեքստում նշվում է, որ հետազոտություններից մեկի ժամանակ նրա շագանակագեղձում հայտնաբերվել է փոքր չարորակ գոյացություն, որը հեռացվել է վաղ շրջանում։

Երեքշաբթի Ynet պորտալը հայտնել էր, որ իսրայելական դատարանը կրճատել է Նեթանյահուի դեմ հարուցված գործերով դատական լսումները՝ հենց կառավարության ղեկավարի խնդրանքով՝ «անվտանգության նկատառումներից և քաղաքական պատճառներից ելնելով»։

Ըստ այդ տվյալների՝ Նեթանյահուի գործերով լսումները դատավորների համաձայնությամբ կավարտվեն մայիսի 26-ին՝ ժամը 14:30-ին, իսկ մայիսի 27-ին դրանք կանցկացվեն կրճատ ձևաչափով՝ ժամը 09:00-ից մինչև 11:00-ն:

Իսրայելի վարչապետը մեղադրվում է կոռուպցիոն երեք գործերով՝ ավելի քան 700 հազար շեկելի ($230 հազար) չափով անօրինական նվերներ (ներառյալ սիգարներ և շամպայն) ստանալու, իր քաղաքականության բարենպաստ լուսաբանման դիմաց ԶԼՄ-ների կարգավորման հետ կապված խարդախությունների, ինչպես նաև ընկերների շահերից բխող նախագծերի առաջմղման նպատակով կաշառակերության մեջ։ Թել Ավիվի և Երուսաղեմի դատարաններում գործընթացը շարունակվում է 2020 թվականից, Նեթանյահուն բազմիցս հերքել է իր մեղքը։ Դատարանում ցուցմունքներ տալ վարչապետը սկսել է 2024 թվականի դեկտեմբերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031