Բաժիններ՝

Դպրոցների համար տարեվերջյան հաշվետվությունների փաթեթ է մշակվել

Այսօր «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչները մանկավարժներին ներկայացրին աշխատանքային խմբի կողմից մշակված դպրոցների համար տարեվերջյան հաշվետվությունների փաթեթը: Այն դոկմատիկ չէ, դրա կիրառմանը դպրոցները ստեղծագործաբար կմոտենան: Կարևորը` միության կողմից մեթոդական աջակցույթյուն ցուցաբերել է:

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ կազմակերպած հանդիպման ժամանակ ՀԵԻԱ-ի նախագահ, «Հայաստանն ընդդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը թվով 200 մանկավարժներին ներկայացրեց Հայաստանի բոլոր մարզերում գործող կենտրոնների գործունեությունը:

«Մենք հիմա նախապատրաստում ենք մի նախագիծ, որը կներկայացնենք Կրթության և գիտության նախարարությանը. ցանկանում ենք հասարակագիտության առարկայի չափորոշիչներում նաև հակակոռուպցիոն թեմաների ժամաքանակն ավելացնել 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում»,- ասաց Կարեն Զադոյանը:

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Մուրդայանը կարևորեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի հետ համագործակցությունը: Այն սկսվել է ավելի վաղ` «Ուսուցչի էթիկայի նորմեր» փաստաթղթի կազմման աշխատանքների ժամանակ:

«Հուսանք, որ մեր համագործակցությունը կունենա զարգացման նոր էտապ և կկնքենք համագործակցության հուշագիր հետագայում էլ ավելի զարգացնելու մեր աշխատանքը, որովհետև կարևորում եմ ծրագրի կարևորությունը հատկապես կրթական համակարգից սկսելու գաղափարը»,- հայտնեց Ռուզաննա Մուրադյանը:

Միջոցառման ժամանակ ցուցադրվեց «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության մասին պատմող տեսաֆիլմը, ապա մանկավարժները բաժանվեցին մի քանի խմբերի դպրոցների համար տարեվերջյան հաշվետվությունների փաթեթի դրույթներում իրենց առաջարկություններն անելու, լրացնելու համար:

 

Իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս