Ինչպես են խաբում և կառավարում, ներգործում մարդկանց որոշումների վրա. IRI-ի թաքնված 16%-ի գաղտնիքը. Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն անդրադարձել է առաջիկա ընտրությունների վերաբերյալ ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումներին: Հիշեցնենք, այս ինստիտուտը, ինչպես նաև NDI-ը լավագույնս գործի են դրվել նաև Մոլդովայի ընտրություններում` Մայա Սանդուի քարոզարշավին աջակցելու նպատակով` մանիպուլացնելով հանրային կարծիքը:

Մեդիա-ռազմավարության վրա զգալի ազդեցություն ունեն ամերիկյան և եվրոպական մասնագիտացված այս երկու կառույցները (օրինակ՝ NDI – National Democratic Institute կամ IRI – International Republican Institute): Նրանք պաշտոնապես զբաղվում են ընտրական գործընթացների ժողովրդավարացման խորհրդատվությամբ, սոցիոլոգիական հարցումների իրականացմամբ և իշխանական պատգամավորների վերապատրաստմամբ, ինչի օգնությամբ վերհանում են ընտրողների վախերն ու սպասելիքները, և մանիպուլացնում ցանկալի ուղղությամբ:

Հովհաննես Ավետիսյանը ուշադրություն է կրավիրում վերջին հարցումների արդյունքների որոշ դրվագների վրա` բացատրելով` ինչպես են խաբում և կառավարում հասարակական կարծիքը, ինչպես են ներգործում մարդկանց որոշումների վրա:

Հիշեցնենք կրկին, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահ Դանիել Թվինինգի հետ` 168.am

Ըստ այդ հանդիպման մասին կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և Ինստիտուտի միջև համագործակցության ընթացքը, Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետագա համատեղ քայլերը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը: Փաշինյանը բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությունը և ընդգծել հանրային հաղորդակցության կարողությունների զարգացման կարևորությունը՝ այն դիտարկելով՝ որպես բաց և թափանցիկ կառավարման հիմք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031