Հետաքրքիր է՝ ԵՊՀ գիտխորհրդի անդամները հա՞շտ են այս խայտառակության հետ

Արմեն Ավետիսյանը գրում է. «ԵՊՀ ռեկտորի աթոռապահը իր ֆեյսբուքյան էջում կիսվում է ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածուի քաղաքական վիդեո-ռիլսով, որտեղ նա քննադատում է իր քաղաքական հակառակորդներին։

Իսկ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը համառորեն պնդում է․

«Հոդված 31. Հանրային բուհի ռեկտորը

6. Հանրային բուհի ռեկտորը իր առաջադրման ժամանակ և պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն»։

Հ.Գ. Հետաքրքիր է՝ ԵՊՀ գիտխորհրդի անդամները հա՞շտ են այս խայտառակության հետ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031