Բաժիններ՝

Չինաստանը հայտնել է 200 Boeing ինքնաթիռ գնելու մտադրության մասին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պեկին կատարած պետական այցից հետո Չինաստանը հայտարարել է 200 Boeing ինքնաթիռ գնելու մտադրության մասին։ Հայտարարությունը մայիսի 20-ին տարածել է Չինաստանի Առևտրի նախարարությունը՝ տեղեկացնելով նաև, որ երկիրը կհամագործակցի ԱՄՆ-ի հետ՝ մաքսատուրքերը նվազեցնելու նպատակով։

Այս հայտարարությամբ, փաստացի, վերջ կտրվի Չինաստանին Boeing ինքնաթիռների գրեթե տասը տարվա վաճառքի գործնական սառեցմանը։

Նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը բանակցություններ են վարում առևտրային զինադադարի ժամկետը, որը լրանում է նոյեմբերին, երկարաձգելու շուրջ։ Երկու երկրները կքննարկեն նաև շուրջ 30 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանքների մասքատուրքերը փոխադարձ նվազեցնելու հարցը։

Չինական կողմից տեղեկացրել են, որ կհամագործակցի ԱՄՆ-ի հետ՝ գյուղատնտեսական արտադրանքի երկկողմ առևտուրը ընդլայնելու և համաշխարհային մատակարարման շղթաներում հազվագյուտ մետաղների մատակարարման կայունությունն ապահովելու համար՝ առանց այլ մանրամասներ ներկայացնելու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031