Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայորի պատիժը․ «Ազատություն»

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց չորս տարի առաջ 28-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի պատիժը․ գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

2025-ին Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.6 տարվա ազատազրկման: Վարչապետի շարասյան ուղեկցող մեքենայի հարվածից մահացած Սոնա Մնացականյանի գործով երկու կողմերն էլ բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի վճիռը:

Սոնա Մնացականյանի ընտանիքը, պահանջում է, որ վարորդ Արամ Նավասարդյանը ոչ թե 1 տարի 6 ամսով ազատազրկվի, այլ՝ 4 տարով: Տուժող կողմը, հղում անելով փորձագիտական եզրահանգումներին, պնդում է՝ վարորդը գերազանցել է արագությունը

Փաշինյանի շարասյան ուղեկցող մեքենայի վարորդ, մայոր Արամ Նավասարդյանը վերաքննիչից պահանջում էր արդարացնել իրեն, չընդունելով առաջին ատյանի դատարանի վճիռը, պնդում է՝ ինքը խախտում չի արել, արագությունը չի գերազանցել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031