Վրաերթ՝ Երևանում. վարորդն ու վրաերթի ենթարկվածը շտապօգնության նույն ավտոմեքենայով տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկարներ)
Shamshyan.com կայքի հաղորդմամբ՝ այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան թիվ 10 շենքի դիմաց ГАЗель մակնիշի 1759 Տ համարանիշի ավտոմեքենայի վարոդը վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ 30-35 տարեկան կին հետիոտին, 1-03 ծառայության շտապօգնության բրիգադան և վարոդին, ում ինքնազգացողությունը նունպես վատացել էր, տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մինչ շտապօգնության ժամանումը, վրաերթի ենթարկված կնոջն ու վարորդին օգնություն էին ցուցաբերում քաղաքացիները։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաեթի ենթարկվածի ինքնությունը։
Ամբողջությամբ կարդացեք այստեղ.