Հայտնի են Հայաստանի աթլետիկայի առաջնության չեմպիոնները
Արտաշատի քաղաքային մարզադաշտում նախորդ հանգստյան օրերին կայացել է Հայաստանի աթլետիկայի 2026 թվականի առաջնությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը:
Առաջնության արդյունքներով Հայաստանի չեմպիոններ են դարձել` Ռազմիկ Ղազարյանը (Գյումրի, 100 մետր վազք), Ստյոպա Անդրեասյանը (Վանաձոր, 200, 400 մետր վազք), Արման Ղանդիլյանը (Վանաձոր, 800 մետր), Երվանդ Մկրտչյանը (Գյումրի, 1500, 3000 մետր), Ռազմիկ Ղազարյանը (Գյումրի, հեռացատկ, եռացատկ), Մանուկ Մանուկյանը (Գյումրի, գնդի հրում, սկավառակի նետում), Վահան Մանուկյանը (Գյումրի, նիզակի նետում), Վանաձորի թիմը (տղամարդկանց 4×400 մրցատարածություն), Մարիաննա Բաղյանը (Վանաձոր, 100, 200 մետր վազք), Նինա Մուրադյանը (Գյումրի, 400 մետր վազք), Էլլադա Ալավերդյանը (Վանաձոր, 800 մետր), Մարի Սարգսյանը (Գյումրի, 1500 մետր), Վանաձորի թիմը (կանայք 4×400 մրցատարածություն), Քրիստինե Հարությունյանը (Գյումրի, գնդի հրում, նիզակի նետում), Լիլիթ Մկրտչյանը (Գյումրի, սկավառակի նետում), Սոֆիա Ջավախյանը (Երևան, հեռացատկ, եռացատկ) Մելինե Ադամյանը (Կապան, 100 400 մետր արգելավազք):
Հայաստանի հավաքականն առաջնության ավարտից հետո վերջնական կազմով կմասնակի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կմեկնարկի մայիսի 31-ից, Մոնակոյում:



