ՌԴ ԱԴԾ-ն քննում է իրեն ենթակա ձեռնարկությունում խոշոր հափշտակությունների գործը

ԱԴԾ-ն քննում է քրեական գործ՝ իր իսկ ենթակայության տակ գտնվող «Կոմպլեքս» ձեռնարկությունում տեղի ունեցած լայնամասշտաբ հափշտակությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնի է դարձել «Коммерсантъ» պարբերականին։

Այժմ քննչական մեկուսարանում են գտնվում ձեռնարկության մի քանի ղեկավարներ և աշխատակիցներ։ Այս հիմնարկը պատասխանատու է պետական անվտանգության մարմինների ստորաբաժանումների «ազատվող շարժական և անշարժ գույքի» իրացման համար։ Այն աճուրդի է հանում տարբեր լոտեր՝ անշարժ գույքից և բժշկական սարքավորումներից մինչև կիսամուշտակներ և մեքենայի անվադողեր։

30 միլիոն ռուբլի կանոնադրական կապիտալով ձեռնարկությունը տարբեր անվանումներով գոյություն ունի մի քանի տասնամյակ։ Ինչպես նշված է պաշտոնական կայքում, այն զբաղվում է «ազատվող շարժական/անշարժ ռազմական գույքի վաճառքով»։ Նախկինում անվանման մեջ նշվում էր, որ դաշնային պետական ունիտար ձեռնարկությունը (ԴՊՈՒՁ) և իրացվող գույքը պատկանում են հատուկ ծառայությանը, սակայն վերջին շրջանում այդ նշումները չկան։ Կայքում որպես հասցե նշված է Մոսկվայի մարզի Վիդնոյե-1 քաղաքը, «փ/ա 1233»։ Սակայն բաց աղբյուրներում նշվում է ձեռնարկության իրավաբանական հասցեն․ այն գրանցված է Յալթայի Օրեանդա ավանում (Ղրիմ)։

Ձեռնարկությունն իր տնօրինության տակ ունի «արդյունաբերական նշանակության մի քանի հարթակներ՝ տեղակայված Մոսկվայի և այլ մարզերում»։ «Ֆաբրիկանտ» էլեկտրոնային առևտրային հարթակում աճուրդի հանված ապրանքների ցանկում ներառված են տարբեր մակերեսներով մի քանի ոչ բնակելի տարածքներ՝ Պրիմորյեից մինչև Թաթարստան, մեքենաներ և ձնագնացներ, բժշկական սարքավորումներ (օրինակ՝ «ЭХВЧа 140-03 բարձր հաճախականության էլեկտրավիրաբուժական սարք՝ արգոնային կոագուլյացիայով, 2008 թ․ արտադրության», «Esteica E-70 T ատամնաբուժական սարքավորում, 2011 թ․ արտադրության»), «ПТП-2 նշանառության և մարզումային պարաշյուտ», լուսային փարոսիկներ և նույնիսկ տարբեր պիտանիության կատեգորիաների կիսամուշտակներ։ Ապրանքների տեխնիկական փաստաթղթերում հստակեցվում է, որ գույքի հաշվեկշռատերը Ռուսաստանի ԱԴԾ-ն է, իսկ սակարկություններն անցկացվում են կառավարության կարգադրությունների և հատուկ ծառայության հրամանների հիման վրա։

ԱԴԾ քննությունը դեռևս չի հայտնում, թե կոնկրետ ինչպես, ինչ գույք և ինչ գումարի չափով է հափշտակվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031