Անհայտ ԱԹՍ է ներխուժել Լատվիայի օդային տարածք. Լատվիայի ԶՈւ
Կիրակի առավոտյան անհայտ անօդաչու թռչող սարք է ներխուժել Լատվիայի օդային տարածք։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով LSM պորտալին։
Պորտալի հրապարակման համաձայն՝ Լատվիայի Ազգային զինված ուժերը հայտնել են, որ կիրակի առավոտյան «օդային տարածքին սպառնացող վտանգ» է հայտարարվել Ռեզեկնեի, Կրասլավայի, Լուձայի, Ալուկսնեի և Բալվի երկրամասերում։
«Ազգային զինված ուժերում LSM-ին հաստատել են, որ առնվազն մեկ դրոն ներխուժել է, իսկ հետո լքել Լատվիայի օդային տարածքը»,- ասվում է պորտալի հաղորդագրության մեջ։
Ինչպես հավելում է LSM-ը, միջադեպի պատճառով օդ են բարձրացվել «ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության» ուժերի կործանիչները։



