Իրանը հաղթող կողմ է, և նա է որոշում ապագա հակամարտության կարգավորման պայմանները
Իրանը հաղթող կողմ է, և նա է որոշում ապագա հակամարտության կարգավորման պայմանները, հայտարարել է իրանցի խորհրդարանական Մոհամմադ Սալեհը։ Իրանի խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովի ղեկավարը «Mehr» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է, որ 10 կետանոց ծրագիրը «կարմիր գիծ» է Իսլամական Հանրապետության համար։
«Պայմանները թելադրում է մարտադաշտում հաղթած երկիրը, այլ ոչ թե ձախողված, իր նպատակներին չհասած և միայն ավերածություններ բերած երկիրը։ Հետևաբար, ամերիկացիները պետք է ընդունեն մեր պայմանները»



