Թուրքիայում ընկած անօդաչուն ուկրաինական խայծ-դրոն էր

Թուրքիայի ծովափնյա Սամսուն քաղաքում ընկած անօդաչուն ուկրաինական «Մայա» խայծ-դրոն էր, տեղեկացրել է Dogru Haber-ը։Միջադեպի հետևանքով վնասվել են տանիքներ և պատուհաններ։

Ենթադրվում է, որ անօդաչուն կարող էր շեղվել ուղուց Ղրիմի կամ Կրասնոդարի երկրամասի վրա գրոհի ընթացքում։

Դա կարող էր տեղի ունենալ տեխնիկական անսարքության կամ ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի պատճառով։

Տարածքի անվտանգությունն ապահովող խմբերը հավաքել են, ենթադրաբար, կործանված և մոտ 25 կիլոգրամ քաշ ունեցող անօդաչու թռչող սարքի բեկորները։

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031