Թրամփը հրապարակել է իր խորհրդավոր պատկերը փոթորկվող ծովի բնանկարի ֆոնին՝ Իրանի դրոշով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է իր խորհրդավոր պատկերը՝ Իրանի դրոշով ծովային տեսարանի ֆոնին։
Արհեստական բանականության օգնությամբ գեներացված պատկերում Թրամփը կանգնած է մեծ նավի տախտակամածին՝ փոթորկվող ծովի, որոտի և կայծակի ֆոնին։
Հետին պլանում պատկերված է ևս մեկ նավ՝ Իրանի դրոշով։
«Փոթորկից առաջ խաղաղ էր»,- վկայում է պատկերի մակագրությունը։




