Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար
Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար, հայտնում է Fars News Agency․
Դրանք են՝
Պատերազմի ավարտ բոլոր ճակատներում
Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացում
Սառեցված իրանական միջոցների ակտիվացում
Պատերազմի հետևանքով պատճառված վնասների փոխհատուցում
Իրանի իրավունքի ճանաչում Հորմուզի նեղուցի նկատմամբ ինքնիշխանության հարցում։
«Այդ պայմանների ամբողջությունը որոշվել է բացառապես վստահության նվազագույն մակարդակ ստեղծելու և բանակցային գործընթացին վերադառնալու համար»,– նշել է աղբյուրը։



