Ռուսաստանը տեղեկացրել է ԱՄՆ-ին և այլ երկրներին «Սարմատ» հրթիռի փորձարկումների մասին. Պեսկով
Ռուսաստանը տեղեկացրել է ԱՄՆ-ին և այլ երկրներին «Սարմատ» հրթիռի փորձարկումների մասին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը հաջողությամբ արձակել է «Սարմատ» նորագույն հրթիռը։ Պուտինը նշել է, որ «Սարմատը» աշխարհի ամենահզոր հրթիռային համակարգն է։



