Մեր նավերի վրա հարձակման դեպքում Իրանը կհարձակվի ԱՄՆ-ի կենտրոններից մեկի վրա. ԻՀՊԿ

Իրանական նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում Իրանը հարվածներ կհասցնի տարածաշրջանում ԱՄՆ-ի նավերին և կենտրոններից մեկին։ Այս մասին այսօր հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատարությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության նավթային տանկերների և առևտրային նավերի դեմ ցանկացած ագրեսիայի հետևանքը կլինի հզոր հարձակումը տարածաշրջանում ԱՄՆ-ի կենտրոններից մեկի և թշնամու նավերի դեմ»,-ասված է X սոցիալական ցանցում ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատարության պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ էր դարձել ավելի քան 3 հազար մարդ։ Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին կրակի երկշաբաթյա դադարեցման մասին։ Դրանից հետո Իսլամաբադում անցկացված բանակցություններն ավարտվեցին անարդյունք, ընդ որում՝ մարտական գործողությունների վերսկսման մասին չէր հաղորդվում, սակայն ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։
Շրջափակման մեկնարկի պատճառով Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ռազմական ռեժիմը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031