Ովքե՞ր են մասնակցելու «ոսկյա թոռնիկի» «բարձին». մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դեռ «օֆիցիալ» չեն նշել Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի համատեղ թոռնիկի ծննդյան «առիթը»: «Էս մի քանի վախտն անցնի, ԳՄ-ով-բանով գնանք, մի տեղ նստենք, նշենք»,- ասել էր Հովիկ Արգամիչը:
Ովքե՞ր են մասնակցելու «ոսկյա թոռնիկի» «բարձին»` միայն ՀՀԿ ԳՄ-ն, խորհո՞ւրդը, թե՞ ֆրակցիան ևս: ՀՀԿ-ում դեռ չգիտեն, չգիտեն նաև` ԲՀԿ-ից մասնակցություն կլինի՞, սպասում են Սերժ Սարգսյանը Գերմանիայից վերադառնա` «տեսնեն ինչ են անում»:
Հիշեցնենք` Գ. Ծառուկյանի դուստրն ու Հ. Աբրահամյանի միակ որդին ունեցել են անդրանիկ զավակը` Հովիկ Աբրահամյանին, որը 3-րդ թոռ-Հովիկն է գերդաստանում»:
Շարունակությունը՝ «Հրապարակի» այսօրվա համարում: