Հայտնաբերվել է դի
Հունիսի 19-ին, ժամը 21.30-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քաջազնունի փողոցի թիվ 11 շենքի 24-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Դեպքի վայր են ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ – փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում` հատակին, հայտնաբերել 1945թ. ծնված Գեորգի Ավչյանի դին: