Բաժիններ՝

Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին այցելել է հանրապետության հարավ-արևելյան թև և անցկացրել այնտեղ ընդլայնված խորհրդակցություն` ԱԺ ու կառավարության ներկայացուցիչների, մի շարք ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը քննարկվել են հանրապետության հարավ-արևելյան թևի պաշտպանական համակարգի ամրապնդման, գյուղատնտեսության, հեռահաղորդակցության և շինարարության ոլորտների զարգացմանը, ճանապարհաշինությանն առնչվող հարցեր:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարները:
Նախագահ Սահակյանն ընդգծել է հարավ-արևելյան թեւի զարգացման կարեւորությունը` նշելով, որ այն ունի բոլոր նախադրյալներն ամբողջ հանրապետության տնտեսության առաջընթացի շարժիչը դառնալու համար:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել կառավարությանն` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս