Ձերբակալվել է Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալներից մեկը
«Հյուրիեթ Դեյլի Նյուս»-ի տեղեկացմամբ, Թուրքիայի Տրապիզոն քաղաքում հունիսի 18-ին ձերբակալվել է «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալներից մեկը` Էրսին Յոլջուն: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Յոլջուի նկատմամբ դատավարությունը պետք է զրոյից վերսկսվի սեպտեմբերին` Վճռաբեկ դատարանի վերջին որոշումից հետո:
Էրսին Յոլջուի ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վճռաբեկ դատարանը չեղյալ է համարել նրան բանտից ազատ արձակելու վճիռը: Յոլջուն այժմ պահվում է Տրապիզոնի Բահչեչիկ բանտում:
Էրսին Յոլջուն դատապարտվել էր 12,5 տարվա ազատազրկման, սակայն 2010 թվականին ազատ էր արձակվել, քանի որ դատարանը վճռել էր, որ բավարար ապացույցներ չեն բերվել նրա` ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու վերաբերյալ: