Բաժիններ՝

Կառավարությունը կհաստատի ՀՀ հատուկ քննչական ծառայողների համազգեստի և տարբերանշանների նկարագիրը

ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է «Հատուկ քննչական ծառայության ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ   2013 թվականի ապրիլի 30-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՕ-24-Ն) ՀՀ օրենքը: Նշված օրենքով  «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ հատուկ քննչական ծառայության ծառայողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ, իսկ համազգեստի, տարբերանշանների նկարագիրը եւ դրանց կրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թ­յունը: Ըստ այդմ՝ Հատուկ քննչական ծառայության ծառայողներին համազգեստ տրամադրելու և դրա կրման կարգը սահմանելու համար անհրաժեշտ է «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ ընդունել ՀՀ կառավարության որոշում:

Նկարը՝ e-gov.am կայքից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս