Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում. Factor

Խոշոր գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է Հնդկաստանից 350 հազար կիլոգրամ գոմեշի միս ներկրել, ինչպես նաև 900 հազար կգ խոզի ճարպ՝ Իտալիայից և 300 հազար կգ հավի կրծքամիս Չինաստանից, որն արտադրված է ԱՄՆ-ում։ Այս մասին գրում է Factor-ը։

Ընդհանուր խոշոր գործարարը ծախսելու է 1 միլիարդ 640 մլն դրամ։ Մեկ ու կես տոննայից ավելի մսամթերքը Ալեքսանյանը իրացնելու է իրեն պատկող «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ի արտադրանքում։

Ալեքսանյանը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ներկրվող մսամթերքի մաքսատուրքից ազատվելու համար։ Մաքսատուրքը կազմում է 270 մլն դրամ։ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ն զբաղվում է երշիկեղենի, նրբերշիկների, դելիկատեսային մսամթերքի, ինչպես նաև ավանդական հայկական բաստուրմայի և սուջուխի արտադրությամբ։ Պետության կողմից տրվող արտոնությունների ֆոնին նշենք, որ Ալեքսանյանի ընկերության արտադրած երշիկեղենն արդեն իսկ դուրս է մրցակցությունից՝ մյուս արտադրողների համեմատ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930