Ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենասեր հայրենակիցները վերադառնան Հայաստան․ Կարապետյան

Երբ «Ուժեղ Հայաստան»-ը իշխանության գա, ձևավորի կառավարություն, կկարողանա օգտագործել պետական լծակները՝ Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու համար, հայտարարել է ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։

Սամվել Կարապետյանը նշել է՝ Ռուբեն Վարդանյանին ու իրեն ապօրինաբար են կալանավորել. Վարդանյանին՝ Ադրբեջանում, իրեն՝ Հայաստանում, բայց շուտով արդարությունը վերականգնվելու է։

«Ձևավորելով կառավարություն՝ մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենասեր բոլոր հայրենակիցները վերադառնան Հայաստան։

Վստահ եմ՝ դա կարող է անել միայն մեր ուժը՝ օգտագործելով իր միջազգային լուրջ հնարավորությունները»,- Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի մասին ասել է Սամվել Կարապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930