Բաժիններ՝

Հարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կnրծանվել. զnhվել է 14 մարդ

Հարավային Սուդանում կործանվել է CityLink Aviation ավիաընկերության Cessna 208 Caravan ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել է 14 մարդ: Այս մասին հայտնել է Al Jazeera-ն՝ հղում անելով երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությանը:

Ինքնաթիռն իրականացնում էր ներքին չվերթ Յեյ քաղաքից դեպի Ջուբա: Ավիացիոն իշխանությունների տվյալներով՝ անձնակազմի հետ կապը կորել է թռիչքից մոտ 30 րոպե անց:

Օդանավն ընկել է Լուրիի շրջանում՝ Ջուբայից մոտ 20 կմ դեպի հարավ-արևմուտք: Ինքնաթիռում եղել է 13 ուղևոր և օդաչուն: Նրանք բոլորը զոհվել են:

Նախնական եզրակացությունները մատնանշում են, որ աղետի պատճառ կարող էին դառնալ եղանակային անբարենպաստ պայմանները, մասնավորապես՝ տեսանելիության ցածր մակարդակը:

Անկման վայր են ուղարկվել փրկարարական և քննչական խմբեր: Իրականացվում են որոնողական և ինքնության հաստատման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930