Բաժիններ՝

Շմայսն ուզում է արտոնյալ լինել. մամուլ

««Նրանցից մեկն էլ ես եմ, ես ինձ չեմ առանձնացնում: Մենք էլ պիտի օգտվենք այդ արտոնություններից»,- երեկ «Ժամանակին» ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս)՝ անդրադառնալով «Երկրապահ կամավորականի» կարգավիճակ ստանալու մասին օրենքի նախագծին:

Մենք էլ ենք ուզում այդ արտոնություններից օգտվել, նույն իրենք ինչ կարիքավոր են, նույնն էլ մենք ենք կարիքավոր: Մենք ասելով՝ ես իմ կողմից եմ խոսում: Չէ՞ որ ես կարող է գամ այս կարգավիճակով, 50 հոգի հերթ կանգնած լինեն, որպես պատերազմի վետերան՝ մի լգոտա էլ ես ունենամ, առանց հերթի մտնեմ: Օրինակի համար»,- Առաքել Մովսիսյանի խոսքն է մեջբերում «Ժամանակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս