Աբբաս Արաղչին հեռացել է Իսլամաբադից՝ Պակիստանի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո. Al Jazeera
Արաղչին Իսլամաբադից հեռացել է երկրի ղեկավարության, այդ թվում՝ վարչապետ Շահբազ Շարիֆի և Պակիստանի բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո։
Պակիստանի մայրաքաղաքում Իրանի արտգործնախարարը ներկայացրել է Իրանի դիրքորոշումը և Թեհրանի վերապահումները ԱՄՆ պահանջների վերաբերյալ. նշում է Al Jazeera-ն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու համար համագործակցության հարցեր։
Հիշեցնենք, որ Պակիստանը միջնորդում է Պարսից ծոցում հակամարտության կարգավորման շուրջ Իրան-ԱՄՆ երկխոսությանը։



