Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանի հրամանով փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ու Գյումրու ոստիկանությունում

Aravot.am-ի ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ու Գյումրու ոստիկանությունում: Քաղաքի տարբեր թաղերում` Անի, Մուշ և այլն, տեղակայված ոստիկանական բաժանմունքները վերացել են` օպտիմալացվելով երկու բաժնում, որոնք գտնվում են Գյումրու ոստիկանության նորակառույց և կայարան թաղամասի ոստիկանության բաժանմունքի շենքերում: Արդյունքում վերացել է 18 հաստիք, քրեական և տարբեր ծառայությունների բաժանմունքի պետերի հաստիքներ:

Որոշակի կրճատումներ են եղել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, մասնավորապես կրճատել են ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ծառայության գծով երկու տեղակալներին` Համլետ Կիրակոսյանին, ով, ի դեպ, բավականին համեստ անձնավորություն է, և Հարություն Ավետիսյանին, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրն է: Վերացրել են նաև վարչության հերթապահ սպաների հաստիքները: Ըստ կայքի տեղեկությունների, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կրճատվածներին համապատասխան աշխատանք կառաջարկի, ով թոշակի անցնելու ենթակա է՝ թոշակի կուղարկի, ոմանց էլ կադրային ռեզերեվ կուղարկի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս