Բաժիններ՝

Մարեսկան կարող է փոխարինել Գվարդիոլային «Մանչեսթեր Սիթիում»

Իտալացի մարզիչ Էնցո Մարեսկան կարող է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»: The Guardian-ը հաղորդում է, որ ակումբը պատրաստվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին Պեպ Գվարդիոլայի հնարավոր հեռանալուն։

Աղբյուրի համաձայն՝ Մարեսկայի և «Մանչեսթեր Սիթիի» միջև ներկայումս դրական բանակցություններ են ընթանում: Մարզչի հետ համաձայնության գալու հնարավոր բարդություններից մեկն այն է, որ նա կարող է դեռևս պայմանագրային պարտավորություններ ունենալ «Չելսիի» նկատմամբ։

2022-ից 2023 թվականներին Մարեսկան եղել է Գվարդիոլայի օգնականը «Մանչեսթեր Սիթիում»: Իտալացին լքել է «Չելսին» հունվարին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930