Իրանի հետ բանակցություններում պետք է ներգրավվեն միջուկային փորձագետներ. Կալլաս

Իրանի հետ բանակցությունները պետք է ներառեն միջուկային փորձագետներ, հակառակ դեպքում «մենք կունենանք ավելի վտանգավոր Իրան», այսօր այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը։

«Եթե բանակցությունները միայն միջուկային ծրագրի շուրջ լինեն, և սեղանի շուրջ միջուկային փորձագետներ չլինեն, ապա մենք կհասնենք մի համաձայնագրի, որն ավելի թույլ կլինի, քան Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը», – հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։

ԱՄՆ նախագահն ավելի վաղ Fox News-ին ասել էր, որ «չի շտապում» պատերազմը դադարեցնելու հարցում և ցանկանում է «լավ գործարք» կնքել Իրանի հետ: Դոնալդ Թրամփը նաև նշել էր, որ հրադադարի երկարաձգման հարցում «ժամանակային ճնշում չկա»:

Բանակցությունների հեռանկարը, սակայն, անորոշ է: Ո՛չ Իրանը, ո՛չ ԱՄՆ-ն չեն շտապում մեկնել Պակիստան, որտեղ պատրաստ սպասում են նրանց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930