Բաժիններ՝

Շիրակի փողոցում շքապատշգամբ է փլուզվել. հիվանդանոց տեղափոխված քաղաքացու վիճակը գնահատվում է միջին ծանրության (լուսանկարներ)

Հունիսի 18-ին, ժամը 11.55-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 10.55-ին Երևանի Շիրակի փողոցի թիվ 10 շենքի է 2-րդ հարկի պատշգամբը փլուզվել է, ինչի հետևանքով 1972 թ. ծնված Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Մանրամասները ճշտելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է թիվ 5 բնակարանի շքապատշգամբը (1×2մ):

Շենգավիթ վարչական շրջանի համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից կա­տար­վել են տարածքի մաքրման աշխատանքներ:

Դեպքի վայրում է գտնվել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:

Դեպքի մասին տեղյակ է պահվել ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխա­նատուն:

patshg1 patshg2 patshg3 patshg4

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս