Այդ մեծ «մտածողի, փիլիսոփայի, պայծառատեսի, զորահրամանատարի ու հանճարի» անունն է «Նիկոլո Փաշիավելի». Աշոտ Երկաթ

«Սիսական» ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) ուղերձը կալանավայրից․ «Դու այս ի՞նչ արեցիր, ա՛յ տղա, այս ի՞նչ արեցիր։
Շուտով կլրանա 40 տարին, ինչ հայ ժողովուրդը բուռն կյանք է ապրում, և այդ ժամանակահատվածից վերջին ութ տարին ավելի բուռն էր, քան մենք ունեցել ենք ուրարտական ժամանակներից մինչև այսօր։ Ես ձեզ եմ ներկայացնում ազգությամբ անհայտ, բայց Հայաստանում բնակվող մի անհատի, ով ճակատագրական դերակատարություն ունեցավ հայ ժողովրդի պատմության վրա։
Այդ մեծ «մտածողի, փիլիսոփայի, պայծառատեսի, զորահրամանատարի ու հանճարի» անունն է «Նիկոլո Փաշիավելի»։ Եվ ձեր դատաստանին եմ ներկայացնում եզակի անհատի կատարած «աշխատանքները և բարեգործությունները»։ Աշխարհի ոչ մի տիրակալ, օրինակ՝ Ալեքսանդր Մակեդոնացին, Տիգրան Մեծը, Չինգիզ Խանը, Բաթու Խանը, Հաննիբալը կամ Նապոլեոնը այդքան ավերածություններ, բարբարոսություններ, ստորություններ չեն կատարել որևէ ազգի նկատմամբ, ինչպիսին
«Նիկոլո Փաշիավելին» կատարեց մեր ազգի նկատմամբ։
Առաջինը ներկայացնում եմ բարեգործությունները։ Մեծ «մտածողն ու բարերարը» զրո կետից սկսեց գրել մի գիրք, որը կոչվում է «Նիկոլո Փաշիավելի»՝ «Տիրադավը» և արձակեց հրովարտակ՝ մեր խաղաղության երաշխավոր ադրբեջանին նվիրատվություն կատարել․
1. 12 քաղաք
2. 8 շրջան
3. 241 գյուղ
4. 13․550 տուն
5. 11․450 բնակարան
6. 37 ՀԷԿ
7. 48 Հանք
8. 4 ջրամբար
9. 11 հիվանդանոց
10. 230 բուժկետ
11. 31 պետական գերատեսչություն
12. 28 թանգարան՝ բազմահազար ցուցանմուշներով
13. 5658 հուշարձան
14. 358 եկեղեցի
15. 60 վանական համալիր
16. 115 ամրոց
17. 2835 խաչքար
Մի խոսքով մի ամբողջ պետություն, որի անունն է Արցախ։
Դու այս ի՞նչ արեցիր, ա՛յ տղա, այս ի՞նչ արեցիր․․․
Սյունյաց հոգևոր թեմի ատեապետ
Սիսական ջոկատի հրամանատար
Պահեստազորի գնդապետ
«Վարդաշեն» ՔԿՀ բանտարկյալ
Աշոտ Հրանտի Մինասյան «Երկաթ»»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930