Սեյրան Սարոյանի և Մանվել Գրիգորյանի ներկայացրած օրինագիծն ընդունվեց 99 կողմ ձայնով

Քիչ առաջ ԱԺ-ում 99 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների համարեբակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Մինչ քվեարկությունը՝ խորհրդարանական բոլոր ուժերը հայտարարեցին, որ, չնայած որոշ նկատառումներին՝ կողմ են քվվեարկելու օրինագծին:

Օրինագիծը Ազգային Ժողովում քննարկման դրվեց 2013 թվականի հունիսի 14-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովին ներկայացված ՀՀԿ-ական պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի և Սամվել Ֆարմանյանի նախաձեռնությամբ: Ինչպես պարզ դարձավ խորհրդարանական քննարկումներից` օրինագիծը ենթադրում է երկրապահ-կամավորական կարգավիճակի տրամադրման ու հասկացությունների հստակեցման հարցերը և սոցիալական ապահովության երաշխիքներ այս օրենքը չի կարգվորում:

Տեսանյութեր

Լրահոս